Լրահոս

06.07.2012 18:13


Քլինթոնը կոչ է անում դատապարտել Ռուսաստանի ու Չինաստանի պահվածքը

Քլինթոնը կոչ է անում դատապարտել Ռուսաստանի ու Չինաստանի պահվածքը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքի ընթացքում կոչ է արել մասնակից պետությունների ներկայացուցիչներին` դատապարտել Ռուսաստանին և Չինաստանին` Ասադի վարչակարգին սատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
 
Քլինթոնը մասնավորապես նշել է. 

-Կա մեկ ճանապարհ իրավիճակը փոխելու համար` պետք է այստեղ հավաքված բոլոր երկրների ներկայացուցիչները հայտարարեն, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատասխանատվություն են կրում իրենց քայլերի համար:
  «Սիրիայի բարեկամների» միջազգային հավաքին մասնակցում են ավելի քան 100 արևմտյան և արաբական պետություններ: Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, մերժել են հավաքին մասնակցելու հրավերը, ինչն էլ այդքան վրդովեցրել է Քլինթոնին:

Այս խորագրի վերջին նյութերը