Քլինթոնը կոչ է անում դատապարտել Ռուսաստանի ու Չինաստանի պահվածքը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքի ընթացքում կոչ է արել մասնակից պետությունների ներկայացուցիչներին` դատապարտել Ռուսաստանին և Չինաստանին` Ասադի վարչակարգին սատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Քլինթոնը մասնավորապես նշել է.
-Կա մեկ ճանապարհ իրավիճակը փոխելու համար` պետք է այստեղ հավաքված բոլոր երկրների ներկայացուցիչները հայտարարեն, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատասխանատվություն են կրում իրենց քայլերի համար: «Սիրիայի բարեկամների» միջազգային հավաքին մասնակցում են ավելի քան 100 արևմտյան և արաբական պետություններ: Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, մերժել են հավաքին մասնակցելու հրավերը, ինչն էլ այդքան վրդովեցրել է Քլինթոնին:
Քլինթոնը կոչ է անում դատապարտել Ռուսաստանի ու Չինաստանի պահվածքը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Փարիզում ընթացող «Սիրիայի բարեկամների» հավաքի ընթացքում կոչ է արել մասնակից պետությունների ներկայացուցիչներին` դատապարտել Ռուսաստանին և Չինաստանին` Ասադի վարչակարգին սատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Քլինթոնը մասնավորապես նշել է.
-Կա մեկ ճանապարհ իրավիճակը փոխելու համար` պետք է այստեղ հավաքված բոլոր երկրների ներկայացուցիչները հայտարարեն, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատասխանատվություն են կրում իրենց քայլերի համար:
«Սիրիայի բարեկամների» միջազգային հավաքին մասնակցում են ավելի քան 100 արևմտյան և արաբական պետություններ: Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, մերժել են հավաքին մասնակցելու հրավերը, ինչն էլ այդքան վրդովեցրել է Քլինթոնին: