Լրահոս

05.07.2012 16:29


Սիրիայում բախումների ժամանակ այրվել են թուրքական բեռնատարներ

Սիրիայում բախումների ժամանակ այրվել են թուրքական բեռնատարներ

Սիրիայում թուրքական մեծածավալ բեռնատարները հայտնվել են սիրիական բանակի և ընդդիմադիր ուժերի բախման կիզակետում: Դեպքը տեղի է ունեցել Հալեպի մերձակայքում: Այս մասին տեղեկացնում է «TRT»-ի ռուսական ծառայությունը:

Բախման ժամանակ այրվել է 5 տրանսպորտային միջոց, սակայն նրանց թուրք վարորդները չեն տուժել: Նրանք ստիպված են եղել լքել իրենց մեքենաները և թաքնվել բախման գոտում գտնվող հիվանդանոցներից մեկում: 

Նշենք, որ ներկայումս Թուրքիայում գտնվող սիրիացիների թիվը հասել է 35,565-ի: Հուլիսի 3-4-ը Սիրիայից Թուրքիա է անցել 414 մարդ: Նրանք տեղավորված են 9 վրանային և 1 տնակային քաղաքներում:

Այս խորագրի վերջին նյութերը