Այսօր հրավիրված մամլո ասուլիսին Սահմանադրական դատարաին անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բանախոսը նշել է, որ խնդիրը նրա մեջ չէ, որ մենք ունենք վատ սահմանադրություն, այլ այն հարցի մեջ, որ մեր սահմանադրությունը բարելավման կարիք ունի:
-Ուղղակի վատն այն է, որ լավ չի գործում, չի կիրառվում որպես արժեքների մի համակարգ,- ասաց բանախոսն` ընդգծելով, որ այն կետերը, որոնք վերաբերում են պետական ինստիտուտների կիրառմանը, գործում են, չի կիրառվում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հոդվածները, հատկապես տնտեսական, սոցիալական իրավունքները:
-Մենք սահմանադրական բարեփոխումների կարիք ունենք: Նույնիսկ երկրի նախագահն իր այսօրվա ուղերձում շեշտել, որ այս ոլորտում ունենք խնդիրներ, իսկ խնդիրները լուծումներ են պահանջում,- ընդգծել է Թոխյանը:
Ըստ բանախոսի` քանի դեռ չունենք ինքնուրույն, անկախ դատական իշխանություն, քաղաքացին չի ստանա արդար դատ.
-Երկրի ամենամեծ դեֆիցիտը արդարադատության պակասն է: Անկախ դատական իշխանության բացակայությունը մեծապես ազդում է նաև երկրի տնտեսական աճի տեմպերի վրա:
Հարցին` այսօր Սահմանադրության ո՞ր հոդվածն է ամենահաճախը խախտվում, Թոխյանը պատասխանել է.
-Երևի, առաջին հոդվածը:
ՀՀ Սահմանադրության Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
ՀՀ Սահմանադրության ո՞ր կետն է ամենաշատը խախտվում

7or.am