Պակիստանում անվերահսկելի ամբոխը ողջակիզել է մի մարդու, ով կասկածվում է Ղուրանն այրելու մեջ: Տղամարդուն ձերբակալել է ոստիկանությունը, սակայն իրավապահներին չի հաջողվել հետաքննություն իրականացնել:Ձերբակալումից հետո ոստիկանության շենքի մոտ հսկա բազմություն է հավաքվել, որը պահանջել է անհապաղ մահապատժի ենթարկել իրավախախտին: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Ոստիկանությանը վերջնագիր է ներկայացվել. կամ իրավապահները հենց շենքի դիմաց մահապատժի են ենթարկում իրավախախտին, կամ դա կանեն հավաքվածները: Ամբոխին հանգստացնել չի հաջողվել:Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, սակայն մարդիկ շրջափակել են ճանապարհն ու ոստիկանության բաժնից դուրս բերել կասկածյալին: Նրան տարել են այն վայրը, որտեղ, իբր, նա այրել է Ղուրանը, վրան վառելիք լցրել ու այրել:
Ոստիկանությունը նույնիսկ չի հասցրել պարզել կասկածյալի ինքնությունը: Ոստիկաններն ընդամենը ենթադրում են, որ, հնարավոր է, նա հոգեկան շեղումներ է ունեցել, քանի որ նա այնքան էլ չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում և ժպտում էր:
Նշենք, որ Պակիաստանում գործում է սրբապղծության մասին օրենքը, ըստ որի, կրոնական զգացմունքները վիրավորելու համար մահապատիժ է նախատեսված:
Պակիստանում Ղուրանը պղծողին ողջակիզել են