Լրահոս

05.07.2012 11:28


Սահակաշվիլիի որդին «ինչ-որ ձևով» կծառայի վրացական բանակում

Սահակաշվիլիի որդին «ինչ-որ ձևով» կծառայի վրացական բանակում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դմիտրի Շաշկինին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը.

«Յուրաքանչյուր վրացի պետք է ծառայի վրացական բանակում. անկախ նրանից, թե որտեղ է սովորում, նա պետք է կարողանա զենք բռնել: Ես ցանկանում եմ, որ իմ տղան նույնպես ինչ-որ ձևով ծառայի բանակում, քանի որ կարծում եմ, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայի բանակում, որպեսզի իմանա, թե ինչ է այն նշանակում երկրի համար:Վրաստանը չի հրաժարվի բանակային զորակոչից: Զինակոչիկներն ու ռեզերվիստները պետք է կարողանան պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց փողոցը, իրենց տունը, քանի որ թշնամին ցույց է տվել, որ պատրաստ է բնակչությանը վտարել իր բնակատեղիից»,-ասել է Վրաստանի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը