Թուրքիայում սիրիացի փախստականների համար նոր վրանային ճամբար է կառուցվում
Ինչպես տեղեկացնում է «Հաբերլեր» լրատվական կայքը` Թուրքիայի Շանլըուրֆայի քաղաքապետ Ջելալեթին Գուվենչը հայտարարել է, որ Սիրիայից եկող փախստականների համար քաղաքում արդեն թվով երկրորդ ճամբարն է կառուցվում:
Ըստ լրատվամիջոցի` 10. 000 մարդ ընդունելու համար նախատեսված նոր վրանային ճամբարը պատրաստ կլինի 20 օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Թուրքիայում մոտ 35 հազար սիրիացի փախստական կա: Փախստականների համար նախատեսված 9 վրանային ճամբար կա` սահմանամերձ տարբեր քաղաքներում: Իսկ Քիլիս քաղաքի մոտակայքում 12. 000 մարդու համար նախատեսված տնակային թաղամաս է կառուցվել:
Թուրքիայում սիրիացի փախստականների համար նոր վրանային ճամբար է կառուցվում
Ինչպես տեղեկացնում է «Հաբերլեր» լրատվական կայքը` Թուրքիայի Շանլըուրֆայի քաղաքապետ Ջելալեթին Գուվենչը հայտարարել է, որ Սիրիայից եկող փախստականների համար քաղաքում արդեն թվով երկրորդ ճամբարն է կառուցվում:
Ըստ լրատվամիջոցի` 10. 000 մարդ ընդունելու համար նախատեսված նոր վրանային ճամբարը պատրաստ կլինի 20 օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Թուրքիայում մոտ 35 հազար սիրիացի փախստական կա:
Փախստականների համար նախատեսված 9 վրանային ճամբար կա` սահմանամերձ տարբեր քաղաքներում: Իսկ Քիլիս քաղաքի մոտակայքում 12. 000 մարդու համար նախատեսված տնակային թաղամաս է կառուցվել: