Լրահոս

30.06.2012 01:27


Մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի

Մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի

Այսօր՝  ժամը 21:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված երեկ մահացած Վահե Ավետյանի հիշատակին։ Ակցիան կազմակերպվել է ֆեյսբուքյան օգտատերերի նախաձեռնությամբ. սոցիալական կայքում Ավետյանի մահը մեծ քննարկումների տեղիք է տվել։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 19–ի սահմաններում, մահացավ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը