«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը դիմորդների 30,9 տոկոսը «կտրվել» է
Այսօր պաշտոնապես հրապարակվել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաների միասնական քննությունների արդյունքները:
Քիմիա առարկայից քննությանը մասնակցել էր 1455 դիմորդ, 56-ը բացակայել էր, հայոց պատմությունից մասնակցել էր 3026 դիմորդ, 240 բացակա էր գրանցվել: Այսպիսով՝ քիմիայի միջին միավորը կազմել է 10,8, մեկ հոգի 20 է վաստակել, «կտրվել» է 376 դիմորդ (դիմողների 25,8%-ը):
Հայոց պատմություն առարկայի միջին միավորը ամենացածրն է մյուսների համեմատությամբ՝ ընդամենը 10: Սրա կողքին 6 հոգի այս առարկայից 20 է ստացել, իսկ դրական միավորի շեմը հայոց պատմությունից չի հաղթահարել 936 հոգի՝ դիմորդների 30,9%-ը:
Արդյունքները հրապարակվելուց հետո մեկ օրվա ընթացքում դիմորդները կարող են բողոքարկել արդյունքները այն քննակենտրոնում, որտեղ քննություն են հանձնել։