Լրահոս

27.06.2012 11:15


Զինվորին ինքնասպանության են հասցրել

Զինվորին ինքնասպանության են հասցրել

Երեկվանից մայր ու աղջիկ Շամիրամ Միքայելյանը և Գոհար Չիֆլիկյանը Կառավարության շենքի առաջ հացադուլ են հայտարարել: Իրենց թոռն ու որդին՝ Ռուբեն Միքայելյանը, ով ծառայում է Սիսիանի զորամասերից մեկում, ինքնասպանության փորձ է կատարել։ Ըստ հացադուլավորների՝ իրենց հարազատին ճնշել ու նվաստացրել են՝ այդպիսով հասցնելով ինքնասպանության։ Բարեբախտաբար, հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը, սակայն նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հոսպիտալում բուժումից հետո երիտասարդին նորից ուղարկել են զորամաս։

Այժմ Շամիրամ Միքայելյանի ու Գոհար Չիֆլիկյանի պահանջը պարզ շարադրված է թղթի վրա.

«Հացադուլ ընդդեմ անարդարության՝ սպայի կողմից միտումնավոր շարքային զինվորին ստորացնելու և ինքնասպանության դրդելու համար: Եթե որևիցե մեկը խանգարի իմ հացադուլը, ինքնահրկիզման կդիմեմ: Իմ պահանջն է՝ զինվորին տալ իրեն հասանելիք արձակուրդը բուժման համար»:

Այս խորագրի վերջին նյութերը