Հայաստանում ներկայումս ավելի քան 3800 թմրամոլ կա։ Այս մասին այսօր թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հրավիրված մամլո ասուլիսին ասել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը:
–Ցանկացած հասարակություն և երկիր զերծ չի կարող մնալ թմրանյութերից: Այսօր Հայաստանում ավելի քան 3800 թմրամոլ կա: Հայաստանում անչափահասների շրջանում այդքան էլ տարածվածություն չունի, հիմնականում տարիքը տատանվում է 25-45 տարեկան մարդկանց շրջանում,–ասել է Հարությունյանն ու հավելել, որ 2011թ. Հայաստանում գրանցվել է թմրամոլության հետ կապված 1525 դեպք։
Հարությունյանը նշել է, որ ՀՀ-ն չի կարելի համարել թմրանյութերի համար տարանցիկ երկիր, բայց չի ժխտել, որ դրանք տեղափոխելու փորձեր արվում են.
–Հիմնականում Իրանից ափիոն ու հերոին են բերում, Թուրքիայից՝ կրկին հերոին: Դեղահաբերի տեսքով թմրանյութերը Հայաստան են թափանցում Ֆրանսիայից ու Ռուսաստանից։
Հայաստանում թմրամոլների թիվը 3800-ից անցնում է