«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածներից մեկին բաց են թողել
«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալված 7 անձանցից մեկը՝ մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր Դավիթ Հայրյանը ներկայացվել է առերեսման, սակայն քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, ձերբակալվածը բաց է թողնվել համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետի. «Ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»։
Այսպիսով՝ «Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հոդվածով:
«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածներից մեկին բաց են թողել
«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալված 7 անձանցից մեկը՝ մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր Դավիթ Հայրյանը ներկայացվել է առերեսման, սակայն քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, ձերբակալվածը բաց է թողնվել համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետի. «Ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»։