Լրահոս

26.06.2012 11:08


«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածներից մեկին բաց են թողել

«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածներից մեկին բաց  են թողել

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալված 7 անձանցից մեկը՝  մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել։ 
 Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր Դավիթ Հայրյանը ներկայացվել է առերեսման, սակայն քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, ձերբակալվածը բաց է թողնվել համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետի. «Ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»։

Այսպիսով՝ «Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հոդվածով:

Այս խորագրի վերջին նյութերը