Լրահոս

04.05.2012 11:05

Վարդան Օսկանյան. «Իշխող կուսակցությունը սահմանափակ փոքրամասնություն է»

Վարդան Օսկանյան. «Իշխող կուսակցությունը սահմանափակ փոքրամասնություն է»

Այսօր ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի նիստի ժամանակ հայտարարել է, որ ընտրարշավը բացահայտեց մեկ շատ կարևոր իրողություն.

Մեկ բան ակնհայտ է. կա մի շատ փոքր սահմանափակ փոքրամասնություն՝ իշխող կուսակցություն, և ջախջախիչ մեծամասնություն՝ հայ ժողովուրդը և մնացած բոլոր քաղաքական ուժերը։

Ամփոփելով քարոզարշավը՝ Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ այս իրողությունն են վկայում նաև երեկվա ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի հանրահավաքները։ Նույնը չի կարելի ասել այսօր կայանալիք ՀՀԿ–ի համերգ–հանրահավաքի մասին, որը, Վարդան Օսկանյանի գնահատմամբ, ավելի շուտ համերգ է, քան հանրահավաք։ Օսկանյանը հավելել է, որ ինքն էլ կարող է գնալ այնտեղ՝ երաժշտություն ունկնդրելու, և դա ոչինչ չի նշանակում։

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ այսօրվա իշխանությունը, որը երկրի սոցիալ–տնտեսական ծանր վիճակի հիմնական պատասխանատուն է, պետք է հեռանա, և պետք է ձևավորվի նոր կառավարություն, որը կիրականացնի իրական փոփոխություններ և երկիրը կդնի իրական զարգացման ուղղու վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։