Աշխարհ

28.04.2012 09:44


Սահակաշվիլի. «Վրաստանը սկսել է սեփական զինատեսակների արտադրությունը»

Սահակաշվիլի. «Վրաստանը սկսել է սեփական զինատեսակների արտադրությունը»

«2008թ. օգոստոսի պատերազմից հետո, երբ Վրաստանը դժվարանում էր սպառազինություններ գնել արտասահմանից, մեր մասնագետները ստեղծեցին 100 տոկոսով վրացական զինատեսակներ և դրեցին դրանք արտադրության»,–ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Դպրոցականների միջազգային օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Խոսքը հրետանային զինատեսակների, թռչող սարքերի, զրահատեխնիկայի և հակատանկային զենքերի մասին է։ Վրաստանի նախագահը նաև նշել է, որ այս ամենը միայն սկիզբն է։ Սահակաշվիլիի խոսքով՝ դրանով Վրաստանը ցույց է տալիս իր տեխնոլոգիական հնարավորությունները։

Վրաստանի նախագահը հայտնել է, որ շուտով Վրաստանի Բաթում քաղաքում կբացվի ամերիկյան տեխնոլոգիական համալսարան։ Սահակաշվիլին նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Վրաստանում եվրոպական տեխնոլոգիական բուհ բացելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը