Աշխարհ

14.03.2012 09:49


Հարցում. ամերիկացիները կողմ են Իրանի դեմ ռազմական գործողությանը

Հարցում. ամերիկացիները կողմ են Իրանի դեմ ռազմական գործողությանը

«Ռոյթերս» գործակալության անցկացրած հարցումներով՝ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է ռազմական գործողությանը Իրանի դեմ, եթե լինեն ապացույցներ, որ այդ երկիրը միջուկային զենք է մշակում։

Այն հարցին, թե արդյոք իրենք կո՞ղմ կլինեն Իրանին հարվածելուն այն դեպքում, եթե դա բերի բենզինի գնի աճին, հարցվածների 53 տոկոսը դրական է պատասխանել, 42 տոկոսը՝ դեմ։ Հարցվածների 62 տոկոսն էլ ասել է, որ դրական կընդունի Իսրայելի կողմից ռազմական գործողությունը Իրանի դեմ։

Հարցմանը մասնակցել է 1084 ամերիկացի։

Այս խորագրի վերջին նյութերը