Վեր կաց, Մաշտոց, քո ծննդյան 1650-րդ տարում մեկ օրով վեր կաց, հայոց երանելի: Կգնանք քո անվան պողոտայի գողտրիկ, սիրելի դարձած, դիմադրող այգի: Քո սուրբ ձեռքով ու խոսքով կօրհնես հարևանությամբ գտնվող` հայոց զարմին լույս աշխարհ բերող հաստատությունը: Հետո օբյեկտացվող պուրակում խոնջանք կառնենք ու ժամանակավորներում կփորձենք մի կտոր հանրապետական քյաբաբ ուտել: Հարկավ, անպատճառ` կխուսափենք խոշորագույն հակահայկական դավադրությունն իրականացրածների` Թռչկանիջրվեժը փրկած բնապահպանների հետ շփվելուց, քանզի նրանք ոչ միայն անամոթաբար շարունակում են ծառեր կտրել, բնությունն ավերակել, կանաչ տարածքներ բանտել, հանրային վայրերում պանդոկներ կառուցել, բետոնել չբետոնվածը, դեռ մի բան էլ, ֆինանսավորվելով թուրքական, ադրբեջանական, ռուսական, ամերիկյան, նորզելանդական, չիլիական և այլ երկրների հակահայկական գաղտնի ֆոնդերից` նպաստում են արտագաղթի մեծացմանը, կեղծում են բոլոր ընտրությունները, չքավորացնում են աղքատներին… Դեռ ավելին` այդ անպատկառները, ի շարս բազում այլ մեղքերի ու անիրավությունների, նույնիսկ հանդգնում են օրենքի շրջանակներում հաջողությամբ դիմադրել ճայասեր ու առաքինի, կազինոները բոյկոտող, խորհրդարանում չարամիտ ընդդիմության կրկնակի-եռակի-քառակի քվեարկությունները բարձրաձայնող, մարդասպաններին այս չորս տարում չորս անգամ բացահայտող-պատժող, որդիների գեներով լրագրողուհիներին ակնածող, օտարալեզու կրթության դեմ մարտնչողներին միջնամատով ողջունող, սննդամթերքի և առհասարակ բոլոր ապրանքատեսակների գները տարեցտարի էժանացնող, երթուղայինների գծերի ստվերներից ընդհանրապես անտեղյակ, բոլոր օրինազանց ոստիկաններին ու չինովնիկներին, աշխատանքից անհապաղ ազատող և պատժող, միմիայն արդար-օրինական որոշումներ կայացնող դատական համակարգի անկախությամբ հպարտացող, մարզերն ու սահմանամերձ բնակավայրերը զարգացնելու վեհ առաքելությամբ չորս տարի ութ-ինը ամիս մայրաքաղաքից կտրվող և միայն նախընտրական շրջանում Երևանում քիչ բեզարող, կանանց ու թեկնածուականները մարզպետաբար հարգող, երազկոտ սոցիոլոգներին ապավինող, բոլոր հեռուստաընկերություններով անաչառ ու այլընտրանքային լրատվության ամենօրյա մատուցումը որպես ազատ խոսք վկայակոչող` քաղաքակիրթ, գրագետ, օրինապաշտ, հայրենանվեր հանրապետական հատընտիրներին…
Իսկ հետո, հայոց պաշտելի, կքայլենք քո անվան պողոտայով` արդեն չտեսնելով հին Երևանի քարուքանդ Փակ շուկան, բացօթյա առևտրով սեփական ընտանիքները մի կերպ պահողներին… Ամեն քայլափոխին էլ կհանդիպենք անժպիտ, հոգսաշատ դեմքերով մարդկանց` կսկիծը սրտներում… Ապա կթեքվենք դեպի 10 հայորդու անմեղ կյանքի շնորհիվ հայությանը լուսավորած Լուսավորչի փողոց, Մյասնիկյանի արձանի պատվանդանին դողացող ձեռքով 10 հատ մեխակ կդնենք, կխնկարկենք, կաղոթենք, արդարություն կերդվենք` վասն սերունդների ու հայրենյաց: Հետո քիչ ուղիղ կգնանք և հանրապետականների շնորհիվ թվով երկրորդը դարձած կրկեսի (առաջինն օրենսդիրն է) կողքով թեքվելով աջ և անցնելով հին, վտանգաշատ վերելակ հավերժ ունենալու դատապարտված Մամուլի շենքի կողքով` կմոտենանք հայոց մեծավաստակների սրբավայրին` Կոմիտասիպանթեոնին: Կխոնարհվենք մեծերին, կզրուցենք նրանց հետ… Եվ թող գրաստեղծ հանճարդ վսեմներին նաև պատվիրակի` իրենց երկնային կաճառից գեթ երազներում երևալ ու դարձի բերել իշխանահլու, ժողովրդի դարդին անտեղյակ, ցավին անտարբեր, անտես-անլսողաց ձևացող մտավորականներին` սոսկ վերջին ու նվազ հույսով նրանց արժանապատվության արթնացումի. գուցե անսա՞ն հայոց մեծաց երիցս արդար բանադրանքին, ուղղիչ պարսավանքին…
Հայի ինքնությունը և ուղին լուսավորած անմահ Մաշտոց, դու իրավասու ես խռովելու հայոց մեծերից յուրաքանչյուրի հանգիստը: Արդ` այդ մեկ օրը քեզ հետ բեր և մեծնՆժդեհին: Կայցելենք վալեքսոտ Լոռի, պղնձոտ Սյունիք, երկաթոտ Հրազդան, նման տեսարժան այլ վայրեր… Կզրուցենք բոլոր հանքերում հարմարավետ պայմաններում աշխատող և շատ բարձր վարձատրվող երջանիկ բանվորների հետ, կտեսնենք առողջ ծնվող մանկանց, կշնչենք հանքատարածքների անապական օդը, կողջունենք ապագան հանքապոչ մեր երկրի… Հետո կգնանք ողջ հայության ջանքերով ու կորուստներով վերջին քսան տարվա միակ իրական ձեռքբերում Արցախի Հանրապետություն, որի տարածքները Հայաստանի օրվա իշխանությունները միշտ էլ շատ են համարել: Եվ թող հող հայրենի ազատագրողն ու պահողը տեղում տեսնի, թե ինչպես ազատագրված տարածքներն ու Աղդամ-Տիգրանակերտը «մերհայրենիքըչեն»: Ու քանի դեռ Նժդեհի բարձր անունը բրենդի վերածած «հետևորդներն» են օգտվում գործադիր լծակներից` իրենց թայֆակից հայուկներով և իշխանահափշտակիչի խարանով` այնքան ժամանակ ասքանազյաններս «մնաքբարով» կասենք հայաստված Մասիսներին, «հույսչունենաս»` գերեվարված Նախիջևանին, «վրացականացվիր»` Ջավախքին, «մադրիդաբարհանձնվիր»` հայկական երկրորդ պետությանը… Հայրենիք, հայժողովուրդ, ազատություն, օրինականություն, ճշմարտություն, արդարություն բարձրագույն արժեքների պղծարարներին, մտքով ու հոգով ամուլներին սաստիր, որ ԳարեգինՆժդեհ նվիրական անունդ չարտաբերեն: Վերջում էլ ի խորոց սրտի և ի ամփոփում ամենի` հայր Խորենացուց կհայցենք ևս մեկ «Պատմության» կերտում` «ԱնկախՀայաստանի 20 տարին» վերնագրյալ, որի սև ենթագլուխներից մեկն էլ` «ՀՀԿպատմությունարտագաղթի, հանքերի, կոալիցիայի…» անվամբ:
Հ.Գ.Հարկ եմ համարումփաստել, որ մայրաքաղաքին առնչվող հարցերում իշխանությունները նման անհոգությամբ չէին գործի, եթե գիտենային, որ դիմադրության են հանդիպելու նաև Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության կողմից:Վերհիշենք քաղաքապետարանի իրավասությանն առնչվող առնչվող որոշ դեպքեր` բացօթյաառևտուր, Կոմիտաս-Փափազյանփողոցներիկրպակներ, ՆորՆորքիՎիշապիկոթողներ, Նալբանդյան 106/1, այսօր` Մաշտոցիպուրակ, և այլն: Ցավոք, վերոնշյալ բոլոր և այլ դեպքերում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը չի դիմադրել այդ ամենին (իրենց իսկ հռչակած բոյկոտի շրջանակներում. հավանաբար` նոր ԱԺ-ում մեծամասնություն չունենալու դեպքում նո՞ւյնպես բոյկոտելու են խորհրդարանի աշխատանքը, այս անգամ` արդեն հինգ տարով…): Իսկ չէ՞ որ ակնհայտ էր, որ Ավագանու ընդդիմադիր 13 անդամներն առնվազն ի զորու էին քաղաքապետարանի ներսից արդյունավետ «ճակատամարտ» տալ` դրսից ունենալով բողոքող քաղաքացիների ամենալայն օժանդակությունը: Եվ այդ դեպքում իշխանությունների խնդիրը հաստատապես շատ կբարդանար…
Հ.Գ.-2Միքանիառաջարկհերոսբնապահպաններին.
– Հանդիպում պահանջեք Ամենայն Հայոց Հայրապետից – Վեհափառն ինքը թող օրհնի մաքուր, երիտասարդ, քաղաքացիական, բնության պահպանությանն ուղղված այսօրվա և վաղվա ձեր արդար մարտնչումը` դուք ՎԱՍՏԱԿԵԼ ԵՔ նման իրավունք: Հայոց Հայրապետն էլ թող գեթ ձեր շնորհիվ երբեմն իր հոգևոր ձայնը բարձրացնի աշխարհիկ ավերածությունների դեմ, որոնց ենթարկվում են իր հոտը, ինչպես նաև հայոց երկիրն ու բնությունը:
– Ստեղծեք և ի գիտություն լայն հանրությանը ներկայացրեք ձեր հուսաբեր գործունեության հիմնն ու կարգախոսը, որը նաև որպես ահազանգ կհնչի բնության դեմ ոտնձգություն անել պատրաստվող յուրաքանչյուրի համար:
–Առաջարկեք այս օրերի ընթացքում ձեզ այցելած մտավորականներին և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` այգին կրպակներից ազատելու մասին թող իրենց կողմից բաց նամակի տեսքով պահանջ հղեն իշխանությանը:
Մեկ օրով վեր կաց, Մաշտոց… Նժդեհին էլ բեր
Վեր կաց, Մաշտոց, քո ծննդյան 1650-րդ տարում մեկ օրով վեր կաց, հայոց երանելի: Կգնանք քո անվան պողոտայի գողտրիկ, սիրելի դարձած, դիմադրող այգի: Քո սուրբ ձեռքով ու խոսքով կօրհնես հարևանությամբ գտնվող` հայոց զարմին լույս աշխարհ բերող հաստատությունը: Հետո օբյեկտացվող պուրակում խոնջանք կառնենք ու ժամանակավորներում կփորձենք մի կտոր հանրապետական քյաբաբ ուտել: Հարկավ, անպատճառ` կխուսափենք խոշորագույն հակահայկական դավադրությունն իրականացրածների` Թռչկանի ջրվեժը փրկած բնապահպանների հետ շփվելուց, քանզի նրանք ոչ միայն անամոթաբար շարունակում են ծառեր կտրել, բնությունն ավերակել, կանաչ տարածքներ բանտել, հանրային վայրերում պանդոկներ կառուցել, բետոնել չբետոնվածը, դեռ մի բան էլ, ֆինանսավորվելով թուրքական, ադրբեջանական, ռուսական, ամերիկյան, նորզելանդական, չիլիական և այլ երկրների հակահայկական գաղտնի ֆոնդերից` նպաստում են արտագաղթի մեծացմանը, կեղծում են բոլոր ընտրությունները, չքավորացնում են աղքատներին… Դեռ ավելին` այդ անպատկառները, ի շարս բազում այլ մեղքերի ու անիրավությունների, նույնիսկ հանդգնում են օրենքի շրջանակներում հաջողությամբ դիմադրել ճայասեր ու առաքինի, կազինոները բոյկոտող, խորհրդարանում չարամիտ ընդդիմության կրկնակի-եռակի-քառակի քվեարկությունները բարձրաձայնող, մարդասպաններին այս չորս տարում չորս անգամ բացահայտող-պատժող, որդիների գեներով լրագրողուհիներին ակնածող, օտարալեզու կրթության դեմ մարտնչողներին միջնամատով ողջունող, սննդամթերքի և առհասարակ բոլոր ապրանքատեսակների գները տարեցտարի էժանացնող, երթուղայինների գծերի ստվերներից ընդհանրապես անտեղյակ, բոլոր օրինազանց ոստիկաններին ու չինովնիկներին, աշխատանքից անհապաղ ազատող և պատժող, միմիայն արդար-օրինական որոշումներ կայացնող դատական համակարգի անկախությամբ հպարտացող, մարզերն ու սահմանամերձ բնակավայրերը զարգացնելու վեհ առաքելությամբ չորս տարի ութ-ինը ամիս մայրաքաղաքից կտրվող և միայն նախընտրական շրջանում Երևանում քիչ բեզարող, կանանց ու թեկնածուականները մարզպետաբար հարգող, երազկոտ սոցիոլոգներին ապավինող, բոլոր հեռուստաընկերություններով անաչառ ու այլընտրանքային լրատվության ամենօրյա մատուցումը որպես ազատ խոսք վկայակոչող` քաղաքակիրթ, գրագետ, օրինապաշտ, հայրենանվեր հանրապետական հատընտիրներին…
Իսկ հետո, հայոց պաշտելի, կքայլենք քո անվան պողոտայով` արդեն չտեսնելով հին Երևանի քարուքանդ Փակ շուկան, բացօթյա առևտրով սեփական ընտանիքները մի կերպ պահողներին… Ամեն քայլափոխին էլ կհանդիպենք անժպիտ, հոգսաշատ դեմքերով մարդկանց` կսկիծը սրտներում… Ապա կթեքվենք դեպի 10 հայորդու անմեղ կյանքի շնորհիվ հայությանը լուսավորած Լուսավորչի փողոց, Մյասնիկյանի արձանի պատվանդանին դողացող ձեռքով 10 հատ մեխակ կդնենք, կխնկարկենք, կաղոթենք, արդարություն կերդվենք` վասն սերունդների ու հայրենյաց: Հետո քիչ ուղիղ կգնանք և հանրապետականների շնորհիվ թվով երկրորդը դարձած կրկեսի (առաջինն օրենսդիրն է) կողքով թեքվելով աջ և անցնելով հին, վտանգաշատ վերելակ հավերժ ունենալու դատապարտված Մամուլի շենքի կողքով` կմոտենանք հայոց մեծավաստակների սրբավայրին` Կոմիտասի պանթեոնին: Կխոնարհվենք մեծերին, կզրուցենք նրանց հետ… Եվ թող գրաստեղծ հանճարդ վսեմներին նաև պատվիրակի` իրենց երկնային կաճառից գեթ երազներում երևալ ու դարձի բերել իշխանահլու, ժողովրդի դարդին անտեղյակ, ցավին անտարբեր, անտես-անլսողաց ձևացող մտավորականներին` սոսկ վերջին ու նվազ հույսով նրանց արժանապատվության արթնացումի. գուցե անսա՞ն հայոց մեծաց երիցս արդար բանադրանքին, ուղղիչ պարսավանքին…
Հայի ինքնությունը և ուղին լուսավորած անմահ Մաշտոց, դու իրավասու ես խռովելու հայոց մեծերից յուրաքանչյուրի հանգիստը: Արդ` այդ մեկ օրը քեզ հետ բեր և մեծն Նժդեհին: Կայցելենք վալեքսոտ Լոռի, պղնձոտ Սյունիք, երկաթոտ Հրազդան, նման տեսարժան այլ վայրեր… Կզրուցենք բոլոր հանքերում հարմարավետ պայմաններում աշխատող և շատ բարձր վարձատրվող երջանիկ բանվորների հետ, կտեսնենք առողջ ծնվող մանկանց, կշնչենք հանքատարածքների անապական օդը, կողջունենք ապագան հանքապոչ մեր երկրի… Հետո կգնանք ողջ հայության ջանքերով ու կորուստներով վերջին քսան տարվա միակ իրական ձեռքբերում Արցախի Հանրապետություն, որի տարածքները Հայաստանի օրվա իշխանությունները միշտ էլ շատ են համարել: Եվ թող հող հայրենի ազատագրողն ու պահողը տեղում տեսնի, թե ինչպես ազատագրված տարածքներն ու Աղդամ-Տիգրանակերտը «մեր հայրենիքը չեն»: Ու քանի դեռ Նժդեհի բարձր անունը բրենդի վերածած «հետևորդներն» են օգտվում գործադիր լծակներից` իրենց թայֆակից հայուկներով և իշխանահափշտակիչի խարանով` այնքան ժամանակ ասքանազյաններս «մնաք բարով» կասենք հայաստված Մասիսներին, «հույս չունենաս»` գերեվարված Նախիջևանին, «վրացականացվիր»` Ջավախքին, «մադրիդաբար հանձնվիր»` հայկական երկրորդ պետությանը… Հայրենիք, հայ ժողովուրդ, ազատություն, օրինականություն, ճշմարտություն, արդարություն բարձրագույն արժեքների պղծարարներին, մտքով ու հոգով ամուլներին սաստիր, որ Գարեգին Նժդեհ նվիրական անունդ չարտաբերեն: Վերջում էլ ի խորոց սրտի և ի ամփոփում ամենի` հայր Խորենացուց կհայցենք ևս մեկ «Պատմության» կերտում` «ԱնկախՀայաստանի 20 տարին» վերնագրյալ, որի սև ենթագլուխներից մեկն էլ` «ՀՀԿ պատմություն արտագաղթի, հանքերի, կոալիցիայի…» անվամբ:
Հայոց մեծերիդ ոգեկոչելու, ձեր երկնային արթուն նինջը խռովելուս համար – խոնարհ զղջում, բայց` մեկ օրով վեր կաց, Մաշտոց… Նժդեհին էլ բեր…
Հ.Գ. Հարկ եմ համարում փաստել, որ մայրաքաղաքին առնչվող հարցերում իշխանությունները նման անհոգությամբ չէին գործի, եթե գիտենային, որ դիմադրության են հանդիպելու նաև Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության կողմից: Վերհիշենք քաղաքապետարանի իրավասությանն առնչվող առնչվող որոշ դեպքեր` բացօթյա առևտուր, Կոմիտաս-Փափազյան փողոցների կրպակներ, Նոր Նորքի Վիշապի կոթողներ, Նալբանդյան 106/1, այսօր` Մաշտոցի պուրակ, և այլն: Ցավոք, վերոնշյալ բոլոր և այլ դեպքերում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը չի դիմադրել այդ ամենին (իրենց իսկ հռչակած բոյկոտի շրջանակներում. հավանաբար` նոր ԱԺ-ում մեծամասնություն չունենալու դեպքում նո՞ւյնպես բոյկոտելու են խորհրդարանի աշխատանքը, այս անգամ` արդեն հինգ տարով…): Իսկ չէ՞ որ ակնհայտ էր, որ Ավագանու ընդդիմադիր 13 անդամներն առնվազն ի զորու էին քաղաքապետարանի ներսից արդյունավետ «ճակատամարտ» տալ` դրսից ունենալով բողոքող քաղաքացիների ամենալայն օժանդակությունը: Եվ այդ դեպքում իշխանությունների խնդիրը հաստատապես շատ կբարդանար…
Հ.Գ.-2 Մի քանի առաջարկ հերոս բնապահպաններին.
– Հանդիպում պահանջեք Ամենայն Հայոց Հայրապետից – Վեհափառն ինքը թող օրհնի մաքուր, երիտասարդ, քաղաքացիական, բնության պահպանությանն ուղղված այսօրվա և վաղվա ձեր արդար մարտնչումը` դուք ՎԱՍՏԱԿԵԼ ԵՔ նման իրավունք: Հայոց Հայրապետն էլ թող գեթ ձեր շնորհիվ երբեմն իր հոգևոր ձայնը բարձրացնի աշխարհիկ ավերածությունների դեմ, որոնց ենթարկվում են իր հոտը, ինչպես նաև հայոց երկիրն ու բնությունը:
– Ստեղծեք և ի գիտություն լայն հանրությանը ներկայացրեք ձեր հուսաբեր գործունեության հիմնն ու կարգախոսը, որը նաև որպես ահազանգ կհնչի բնության դեմ ոտնձգություն անել պատրաստվող յուրաքանչյուրի համար:
–Առաջարկեք այս օրերի ընթացքում ձեզ այցելած մտավորականներին և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` այգին կրպակներից ազատելու մասին թող իրենց կողմից բաց նամակի տեսքով պահանջ հղեն իշխանությանը:
Արամ Ենոքյան