Աշխարհ

06.03.2012 09:43


Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Թուրքիան թողնելու է ուժի մեջ

Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Թուրքիան թողնելու է ուժի մեջ

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը, բավականին երկար տևած Նախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի համար դրական փաստ է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից  Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելը: Այնուհանդերձ, Թուրքիան Ֆրանսիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թողնելու է ուժի մեջ, քանի որ ըստ Արընչի՝  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ առաջ է քաշելու նմանատիպ նոր օրինագիծ։ 

Այս խորագրի վերջին նյութերը