Աշխարհ

05.03.2012 11:05


Իսրայելի նախագահն Իրանին անվանել է «աշխարհի սպառնալիք»

Իսրայելի նախագահն Իրանին անվանել է «աշխարհի սպառնալիք»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգներում ազդեցիկ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառի և Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։ «Այնուհանդերձ, դիվանագիտական հարաբերությունները դեռ կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի: Իրանն այժմ մեկուսացված է, և չի բացառվում, որ դիվանագիտական ջանքերը՝ համապատասխան ճնշման հետ զուգահեռ, կտան արդյունքներ»,-ասել է Օբաման:

Նույն համաժողովին մասնակցող Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն էլ իր ելույթում Իրանին անվանել է «աշխարհի սպառնալիք»:

Այս խորագրի վերջին նյութերը