Լրահոս

03.03.2012 12:23


Տեսուչները մոնտաժո՞ւմ են տեսանյութերը

Տեսուչները մոնտաժո՞ւմ են տեսանյութերը

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը հայց է ներկայացրել դատարան ճանապարհային ոստիկանության դեմ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

–Տեսուչներն այս մի քանի տարվա ընթացքում, ինչ ՃՈ մեքենաներում տեղադրվել են արագաչափ տեսախցիկներ, հավանաբար սովորել են ինչ–որ կերպ մոնտաժել տեսանյութերը,–ասել է Հովհաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ տեսախցիկի արձանագրած ժամանակը չի համապատասխանում արձանագրությունում գրանցված ժամանակին։

–Մենք ունենք տեսանյութ, որտեղ երևում է, որ մեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս արագության ավելացում՝ 61–84 կմ/ժամ այն դեպքում, երբ տեսանյութում երևում է՝ ինչպես է մեքենան արգելակում, – հայտարարել է Էդուարդ Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը