Լրահոս

02.03.2012 15:12


«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինք կկազմեն

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» դաշինք կկազմեն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցութան անդամ Արարատ Զուրաբյանը հայտնել է, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» առաջիկա խորհրդարանական ընտրություններում ոչ թե իրենցից որևէ մեկի համամասնական ցուցակով են հանդես գալու, այլ միասին են դաշինք կազմելու։ «7օր»–ի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ օրենքը նման սողանք թույլ տալիս է, որ մի կուսակցությունը մյուսի ցուցակով հանդես գա, բայց քանի որ թե՛ «Ազատ դեմոկրատները», թե՛ «Ժառանգությունը» ինքնուրույն կուսակցություններ են, որոշել են հանդես գալ նոր դաշինքով և պատրաստ են հաղթահարել դաշինքի համար անհրաժեշտ 7%–ի անցողիկ շեմը։

Այս երկու կուսակցությունների դաշինքի մասին պաշտոնական հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կարվի մարտի 11–ին՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարի ժամանակ։

Արարատ Զուրաբյանի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք քիչ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը