«7օր»–ի խմբագրությունում ստացված բողոքի համաձայն՝ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունում ընթացող մարդահամարի տվյալների ամփոփման աշխատանքներին ներգրավված 100-իցավելաշխատողներինչիվճարվելհունվարամսվաաշխատավարձը։ Նրանց ամսական աշխատավարձը կազմում է մոտ 47 000 դրամ: Այդ աշխատակիցներին նախ խոստացել են, որ կվճարեն մինչև փետրվարի 10-ը, իսկ 10-ից հետո էլ՝ մարտի 1-ին՝ միանգամից 2 ամսվանը։ Հիմա էլ ասում են, որ մինչև մարտի 15-ը աշխատավարձի հույս չունենան:
«Ամենածիծաղելինայնէ, որղեկավարը՝ոմնԳևորգյան,հայտարարումէ, թեաշխատավարձերիուշացմանպատճառնայնէ,որվարչապետըչիստորագրումփաստաթուղթը,ինչիհետևանքովէլգումարըչիփոխանցվում,ևորիրենքոչմիմեղքչունեն: Իհարկե,նմանպատճառաբանությունըմիամիտներիհամարէ,ինչիննաևչենհավատումաշխատողներըևսկսելենչաշխատել»,–ասված է խմբագրությունում ստացված նամակում:
«7օր»–ը պարզաբանումների համար դիմել է Ազգային վիճակագրական ծառայություն: Գլխավոր հաշվապահ Անահիտ Հակոբյանը փոխանցել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտաբյուջետային միջոցների նախահաշիվը կազմվում է բյուջեի համամասնությունները հաստատելու մասին կառավարության որոշումից հետո միայն։
–Գումարն ունենք, այն նստած է մեր հաշվին, բայց մինչև նախահաշիվը կառավարության որոշմամբ չհաստատվի, մենք չենք կարող վճարում կատարել։ Հիմա, փառք Աստծո, կառավարության որոշումով արդեն հաստատվել է նախահաշիվը, բայց այն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ Դա, կարծում եմ, կհրապարակվի հաջորդ շաբաթվա մեջ՝ չորեքշաբթի կամ հինգշաբթի։ Դրանից հետո նոր մենք կկարողանանք վճարումը կատարել,–ասել է գլխավոր հաշվապահը։
Կառավարության պատճառով աշխատավարձ չի վճարվում
«7օր»–ի խմբագրությունում ստացված բողոքի համաձայն՝ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունում ընթացող մարդահամարի տվյալների ամփոփման աշխատանքներին ներգրավված 100-ից ավել աշխատողներին չի վճարվել հունվար ամսվա աշխատավարձը։ Նրանց ամսական աշխատավարձը կազմում է մոտ 47 000 դրամ: Այդ աշխատակիցներին նախ խոստացել են, որ կվճարեն մինչև փետրվարի 10-ը, իսկ 10-ից հետո էլ՝ մարտի 1-ին՝ միանգամից 2 ամսվանը։ Հիմա էլ ասում են, որ մինչև մարտի 15-ը աշխատավարձի հույս չունենան:
«Ամենածիծաղելին այն է, որ ղեկավարը՝ ոմն Գևորգյան, հայտարարում է, թե աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ վարչապետը չի ստորագրում փաստաթուղթը, ինչի հետևանքով էլ գումարը չի փոխանցվում, և որ իրենք ոչ մի մեղք չունեն: Իհարկե, նման պատճառաբանությունը միամիտների համար է, ինչին նաև չեն հավատում աշխատողները և սկսել են չաշխատել»,–ասված է խմբագրությունում ստացված նամակում:

7or.am