Աշխարհ

29.02.2012 11:37


Իրանը Ադրբեջանից բացատրություն է պահանջել Իսրայելից անօդաչու ինքնաթիռների գնման վերաբերյալ

Իրանը Ադրբեջանից բացատրություն է պահանջել Իսրայելից անօդաչու ինքնաթիռների գնման վերաբերյալ

Փետրվարի 28-ին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին հրավիրել են Իրանի արտաքին գործերի նախարարություն: Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչին Ախունդովից պաշտոնական բացատրություն է պահանջել Իսրայելից  մոտ 1,5 մլրդ դոլարի զենքի գնման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի դեսպանը  Իրանի արտգործնախարարին հավաստիացրել է, թե զենքը գնվում է միայն Ադրբեջանի «գրավված տարածքները ազատագրելու» համար և, չեն պատրաստվում այն օգտագործել այլ երկրների, մասնավորապես Իրանի դեմ:  Ախունդովը նաև հավելել է, թե իր երկիրը ձգտում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ: Իրանի արտգործնախարարն իր հերթին Ադրբեջանին զգուշացրել է  զերծ մնալ Իսրայելին Իրանի դեմ աջակցելու որևէ գործուղությունից:   

Այս խորագրի վերջին նյութերը