Լրահոս

27.02.2012 13:40


«Շուշի» հիմնադրամը դիմելու է միջազգային դատարան՝ պատասխանատվության կանչելու Ադրբեջանի իշխանություններին

«Շուշի» հիմնադրամը դիմելու է միջազգային դատարան՝ պատասխանատվության կանչելու Ադրբեջանի իշխանություններին

Այսօրվա ասուլիսում «Շուշի» հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը հայտնել է, որ հիմնադրամը պատրաստվում է միջազգային դատարան դիմել`  ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության կանչել Խոջալուի դեպքերի վերաբերյալ բացահայտ կեղծիքի և միջազգային հասարակությանը մոլորեցնելու համար: 

«Ադրբեջանական քարոզչությունը, դիմելով բացահայտ կեղծիքի, քաղաքակիրթ աշխարհին Խոջալուի բնակչության հետ պատահած դեպքերը բարդելով հայկական կողմի վրա, ձգտում է այն հավասարեցնել 1915թ. եղեռնին ու Հոլոքստին: Խոջալուի աղմուկով Բաքուն փորձում է քողարկել նաև Մարաղայի հայերի նկատմամբ եղեռնագործությունը»,- ասել է հրապարակախոսը:

Խոջալուի դեպքերի ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովն իր հերթին  ներկայացրել է եղելությունը։ «Մեծ ողբերգություն է եղել, բայց մենք մասնակից չենք եղել դրան: Այդ սպանությունները տեղի են ունեցել ադրբեջանական երկու պոստերի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում։ Այնուհետև զոհերին տեղափոխել են հայկական դիտակետի մոտ գտնվող տարածք»,-ասել է նա: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը