Լյովա Խաչատրյան. «Մեզանում մեծամասնական ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի»
100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշել է, թե մենք չունենք ձևավորված այնպիսի մշակույթ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ լինեն, ու խնդիրներ չառաջանան։
–Մեզանում մեծամասնական ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի, և բոլոր այն բացասական երևույթները, որով ուղեկցվում են ընտրությունները, անմիջական կապված են մեծամասնական ընտրակարգի հետ։ Դա բերում է թշնամանքի հարևանների, բարեկամների և գերդաստանների միջև,–ասել է նա։
Ըստ Լյովա Խաչատրյանի՝ համամասնական ընտրակարգին անցում կատարելով՝ պատգամավորը չի կտրվում իր ընտրողից։
–Դա մարդու տեսակից է։ Հակառակը, եթե մարդը ցանկանում է ևս մեկ անգամ ընտրվել, ապա բոլոր ընտրատարածքների հետ կաշխատի ու խնդիրներ վեր կհանի,–ասել է նա։
Լյովա Խաչատրյանը նշել է, թե ինքն ընտրվել է մեծամասնականով, սակայն իր ծարգրերը չի կարողանում խորհրդարանում անցկացնել, որովհետև թիկունքում չունի պաշտպան քաղաքական ուժ։
–Եթե կուսակցությամբ անցած լինեի, ծրագրերս կանցնեին։ Բացի դա, այն փաստարկը, թե անկուսակցականների մուտքը փակվում է խորհրդարան, ապա նշեմ, որ մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ կուսակցական ցուցակում լինի անկուսակցական,–նշել է նա։

7or.am