Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը
Համաձայն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19%–ով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:
«Օբաման 2013թ. բյուջեի նախագծում առաջարկել է 27,219,000 դոլար տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32%–ով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (նախորդ տարի այն 40 մլն դոլար էր)»,–նշված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ 2013թ. Տնտեսական օժանդակության հիմնադրամում, ինչպես որ նախկինում, ներառված չեն Թմրամիջոցների և իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի` Հայաստանին հատկացվելիք 2, 824, 000 դոլար և Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում հատկացվելիք 2, 500, 000 դոլար օգնությունը:
«Օբամայի վարչակազմն առաջակել է այս տարի 19%–ով կրճատել Հայաստանի օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-ասել է Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
ԱՄՆ 2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է.
Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում Հայաստանին` $27,219,000 Ադրբեջանին` $11,029,000 Վրաստանին` $42,660,000
Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում Հայաստանին` $2,700,000 Ադրբեջանին` $2,700,000 Վրաստանին` $14,400,000
Միջազգային ռազմական կրթության և ուսուցման շրջանակում
Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը
Համաձայն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19%–ով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:
«Օբաման 2013թ. բյուջեի նախագծում առաջարկել է 27,219,000 դոլար տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32%–ով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (նախորդ տարի այն 40 մլն դոլար էր)»,–նշված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ 2013թ. Տնտեսական օժանդակության հիմնադրամում, ինչպես որ նախկինում, ներառված չեն Թմրամիջոցների և իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի` Հայաստանին հատկացվելիք 2, 824, 000 դոլար և Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում հատկացվելիք 2, 500, 000 դոլար օգնությունը:
«Օբամայի վարչակազմն առաջակել է այս տարի 19%–ով կրճատել Հայաստանի օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-ասել է Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
ԱՄՆ 2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է.
Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում
Հայաստանին` $27,219,000
Ադրբեջանին` $11,029,000
Վրաստանին` $42,660,000
Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում
Հայաստանին` $2,700,000
Ադրբեջանին` $2,700,000
Վրաստանին` $14,400,000
Միջազգային ռազմական կրթության և ուսուցման շրջանակում
Հայաստանին` $600,000
Ադրբեջանին` $600,000
Վրաստանին` $1,800,000
Թմրամիջոցների և իրավակարգի նկատմամբ միջազգային վերահսկողության ծրագրի շրջանակում
Հայաստանին` $2,824,000
Ադրբեջանին` $1,226,000
Վրաստանին` $4,000,000
Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում
Հայաստանին` $2,500,000
Ադրբեջանին -------------
Վրաստանն` $4,000,000