Լավրովը պարզաբանումներ է պահանջել Սիրիա խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորության վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ բանակցությունների ժամանակ պարզաբանումներ է պահանջել Արաբական պետությունների լիգայի նախաձեռնության վերաբերյալ, որով վերջինս ՄԱԿ–ին կոչ է արել խաղաղապահ ուժեր ուղարկել Սիրիա։
–Որպեսզի խաղաղապահ առաքելություն իրականացվի, անհրաժեշտ է ընդունող կողմի համաձայնությունը։ Խաղաղապահ առաքելությունը սկզբում պետք է խաղաղություն ունենա, որը և պետք է պաշտպանի։ Այլ խոսքերով՝ պետք է համաձայնել կրակի դադարեցմանը,–ավելացրել է Լավրովը։
Ավելի վաղ արաբական նախաձեռնությունը հավանության էր արժանացրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Լավրովն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գաղտնի բանակցություններ են ունեցել, որից հետո ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ասադը պատրաստ է երկխոսության։