Աշխարհ

10.02.2012 11:47


Վրաց-ադրբեջանա-թուրքական համաժողով՝ Թբիլիսիում

Վրաց-ադրբեջանա-թուրքական համաժողով՝ Թբիլիսիում

«Trend» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը մասնակցելու է փետրվարի 16-ին Թբիլիսիում կայանալիք վրաց-ադրբեջանա-թուրքական գործարար համաժողովին: 


Միջոցառմանը մասնակցելու է շուրջ 200 ընկերություն, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական, շինարարական, տուրիզմի, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի և դեղագործական ոլորտները: 
2011 թվականի հունվար-նոյեմբերն ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև՝ 551.8 միլիոն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը