«Trend» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը մասնակցելու է փետրվարի 16-ին Թբիլիսիում կայանալիք վրաց-ադրբեջանա-թուրքական գործարար համաժողովին:
Միջոցառմանը մասնակցելու է շուրջ 200 ընկերություն, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական, շինարարական, տուրիզմի, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի և դեղագործական ոլորտները: 2011 թվականի հունվար-նոյեմբերն ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև՝ 551.8 միլիոն դոլար:
Վրաց-ադրբեջանա-թուրքական համաժողով՝ Թբիլիսիում
«Trend» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը մասնակցելու է փետրվարի 16-ին Թբիլիսիում կայանալիք վրաց-ադրբեջանա-թուրքական գործարար համաժողովին:
Միջոցառմանը մասնակցելու է շուրջ 200 ընկերություն, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական, շինարարական, տուրիզմի, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի և դեղագործական ոլորտները:
2011 թվականի հունվար-նոյեմբերն ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև՝ 551.8 միլիոն դոլար: