Թուրքիայի խորհրդարանում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ծեծկռտուք են սարքել
Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, երեկ Թուրքիայի խորհրդարանում նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ուենցել իշխող և ընդդիմադիր խմբակցությունների միջև։
Ծեծկռտուքին մասնակցել են իշխող «Արդարություն և զարգացում» ու հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա–հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչները:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ի նշան բողոքի «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները փորձել են գրավել խորհրդարանական ամբիոնը։ Նրանք փակել են մուտքը դեպի ամբիոն և պահանջել խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հրաժարականը:
Չիչեքն իր հերթին կտրուկ դատապարտել է այդ գործողությունները և հայտարարել է, թե ամբիոնի գրավումն արդյունք չի տա: Այն բանից հետո, ինչ Չիչեքն ընդմիջում է հայտարարել, սկսվել է ծեծկռտուքը, որը տևել է 10 րոպե: