Լրահոս

02.02.2012 13:10


Ալեքսանդր Արզումանյան. «Կարևորն այն է, որ կա «կոնսենսուս մինուս մեկ» հասարակության մեջ»

Ալեքսանդր Արզումանյան. «Կարևորն այն է, որ կա «կոնսենսուս մինուս մեկ» հասարակության մեջ»

ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարին, նշել է, որ թեև ինքն ու իր կուսակցությունը կողմ են և ողջունում են «Ժառանգության» և ՀՅԴ–ի համատեղ կոչը, բայց, հավանաբար, համապատասխան անցում կատարելու օրինագիծը խորհրդարանում ընունել չհաջողվի.

–Իրատես պետք է լինենք, և հավանաբար կմերժվի, քանի որ մեծամասնությունը արդեն հայտարարել է, որ չի գնալու զիջումների։ Բայց սա կարևոր էր այնքանով, որքանով մի նոր ֆորում ձևավորվեց, և ակնհայտ դարձավ, որ կա «կոնսենսուս մինուս մեկ» հասարակության մեջ՝ միայն իշխող ՀՀԿ–ն է դեմ արտահայտվում։

Հարցին՝ եթե 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրինագիծը, այնուամենայնիվ, չընդունվի, «Ազատ դեմոկրատներ»–ը կմասնակցե՞ն մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, Արզումանյանը պատասխանել է.

–Որոշում դեռ չկա, գուցե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը