Բրիտանական գիտնականների հետազոտությունները պարզել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքն ամենաախտոտն է եվրոպական 30 մայրաքաղաքների մեջ։
Կիևում, եվրոպական մյուս մայրաքաղաքների համեմատ, նետվում է բնակչության մեկ շնչին հասնող ամենաշատ թափոնը։ Բրիտանական «The Financial Times» պարբերականը գրում է, թե փորձագետները հաշվել են, որ մեկ կիևցին մեկ տարվա ընթացքում 10 անգամ ավելի թափոն է նետում, քան ինքը կշռում է։ Կիևի միջին վիճակագրական բնակիչը միջին եվրոպացու համեմատ 100 կգ–ով ավելի շատ թափոն է նետում։
Եվրամիության հետ պայմանագրի համաձայն՝ երկու տարի անց կիևցիները պետք է թափեն աղբի միայն 15%–ը, իսկ մնացածը՝ վերամշակեն։ Այժմ վերամշակվում է աղբի միայն 5%–ը։
Քաղաքների մեջ ամենաբարվոք վիճակում է շվեյցարական Ցյուրիխը։
Կիևը ճանաչվել է Եվրոպայի ամենաախտոտ մայրաքաղաք