Լրահոս

15.04.2026 09:26


Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր ցերեկը, ապրիլի 16–17-ին, 18–ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Այս խորագրի վերջին նյութերը