Աշխարհ

24.01.2025 15:58


Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. տասնյակ մարդիկ են վիրավորվել, կան զոհեր

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. տասնյակ մարդիկ են վիրավորվել, կան զոհեր

Թուրքիայի Քոնյա նահանգում ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu-ին։

«Քոնյա նահանգի Ըլգըն քաղաքում ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։ Նախնական գնահատականներով՝ վթարի հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը»,-հայտնում է գործակալությունը։

Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, պարզվում է ՃՏՊ–ի պատճառը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը