Աշխարհ

02.12.2011 11:07


ԵՄ–ը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ

ԵՄ–ը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ

Եվրամիությունը, ԱՄՆ–ից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից հետո, Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների փաթեթ է մտցրել։ Ինչպես փոխանցում է «Lenta.ru»–ն, այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ԵՄ պատժամիջոցները տարածվում են Իրանի 180 քաղաքացիների, ինչպես նաև մի շարք իրանյան ընկերությունների վրա։ «Սև ցուցակի» մեջ են հայտնվել պետության վերահսկողության տակ գտնվող տրանսպորտային ընկերությունները, ինչպես նաև մի շարք անձինք, ովքեր կապ ունեն Իրանի միջուկային ծրագրի հետ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի խոսքերով՝ Եվրամիությունը նախատեսում է գործողությունների ծրագիր մշակել Թեհրանի կողմից իրանական նավթը Եվրոպա արտահանելու բեռնարգելքի դեպքում։

ԵՄ–ն Իրանի դեմ պատժամիջոցներն ընդունել է ՄԱԳԱՏԵ–ի հանձնաժողովի զեկույցի արդյունքների հիման վրա, համաձայն որի Թեհրանը  խաղաղ ուսումնասիրությունների քողի տակ կարող է զբաղվել միջուկային զենքի մշակմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը