Աշխարհ

28.11.2011 00:15


Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տվել են մինչև 7 զոհ և վիրավոր

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տվել են մինչև 7 զոհ և վիրավոր

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին և 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից, հակառակորդը բավականին մեծ հաճախականությամբ կիրառել է նաև հեռահար դիպուկահարային հրացաններ: Անցած 7 օրերի ընթացքում, միայն "СВД", "Սև նետ" և "Իստիգլալ"   դիպուկահար հրացաններից, ադրբեջանական կողմն արձակել է մոտ 250 թիրախային կրակոց:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է ձեռնարկում շփման գծում լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր ընթացիկ և հետագա գործողություններում լինել ավելի կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք:

Հարկ է ընդգծել, որ միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին և 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես և նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում  ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչև 7 զոհ և վիրավոր:

Ակնհայտ է, որ ներքաղաքական և ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ և բացատրություններ:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը