Աշխարհ

20.05.2024 12:28


Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան Bell 212-ն էր. լրատվամիջոց

Կործանված ուղղաթիռը, որով թռչում էր Ռաիսին, ամերիկյան Bell 212-ն էր. լրատվամիջոց

Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը եղել է ամերիկյան Bell 212, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Նրա խոսքով՝ ուղղաթիռը արտադրվել է ԱՄՆ-ում։ Այն կարող էր տեղափոխել մինչև 14 մարդ և ուներ 190 կմ/ժ արագություն։

Ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը հայտնել էր, որ երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի գտնվելու վայրը Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ուղղաթիռի կենդանի ուղեւորների հետքեր չեն հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը