Աշխարհ

15.05.2024 12:01


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը օդում բախվել է մեկ այլ օդանավի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը օդում բախվել է մեկ այլ օդանավի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր Boeing 757 ինքնաթիռը Ֆլորիդայի «Ուեսթ Փալմ Բիչ» միջազգային օդանավակայանում վարելու ժամանակ բախվել է մեկ այլ ինքնաթիռի: Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։

Դաշնային ավիացիոն վարչության հայտարարության մեջ ասվում է, որ մասնավոր Boeing 757-ը բախվել է կայանված կորպորատիվ ինքնաթիռին Հարավային Ֆլորիդայի օդանավակայանում:

Ներկայում հետաքննություն է ընթանում, դեռևս չի հստակեցվում, թե ում է պատկանել այն ինքնաթիռը, որին բախվել է Թրամփի Boeing-ը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը