Քաղաքական

10.05.2024 10:42


Հանրությունն ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հանրությունն ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել, հնչեցրել եմ:

Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը․

«Մեր քայլերը ներկայացնելու հերթականությունն այն չէր, ինչ եղավ, ուղղակի ժողովուրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք այն դադարեցնելու գործընթացի մասին խոսել, ձեռքիս գիրք կար չէ՞, ինչի մասին հայտարարեցի էլ, հանդիպում նշանակել, հետո տեսնել՝ ինչ է տեղի ունենալու։ Դուք էլ ժողովուրդի զգացումները տեսաք, ես չէի կարող ուրիշ բան ասել, ես պարզապես հնչեցրել եմ ձևակերպումը այն պահանջի, որ այստեղ կուտակված էր»։

Բագրատ Սրբազանն այսօր ժամը 18.30–ին քաղաքացիներին հրավիրեց հանրահավաքի Հանրապետության հրապարակում։

Այս խորագրի վերջին նյութերը