Քաղաքական

10.05.2024 10:31


Անհնազանդության ակցիաներ են Երևանում․ ժամը 18։30-ին հրապարակում հանրահավաք է նախատեսված (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաներ են Երևանում․ ժամը 18։30-ին հրապարակում հանրահավաք է նախատեսված (տեսանյութ)

«Ուսանող ոտքի՛» վանկարկումներով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում համալսարանականներին:

***

Այս պահին փակ է մուտքը դեպի Երևան Արարատի մարզի կողմից:

***

Ոստիկանները փորձում են բացել Երևանի հարավային մուտքը:

***

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով ԵՊՀ ուսանողները ժամանում են Հանրապետության հրապարակ:

***

Բագրատ Սրբազանն այսօր ժամը 18.30–ին քաղաքացիներին հրավիրեց հանրահավաքի Հանրապետության հրապարակում:

***

Քաղաքացիները երթով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլում են ԵՊՀ։

***

Այս պահին Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Եղեգնաձորի հատվածում։ Քաղաքացիները բեռնատարով ինքնաբուխ փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Սիսիանի հատվածում

***

Քաղաքացիները երթով շարժվում են դեպի ՀԱՊՀ:

***

ՀԱՊՀ ուսանողները միացան երթի մասնակիցներին:

***

Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է, երթը շարունակվում է:

***

ՀՌՀ ուսանողները ինքնաբուխ փակել են Հովսեփ Էմին փողոցը ՀՌՀ-ի հատվածում:

***

Կոնսերվատորիայի ուսանողները ևս միանում են դասադուլին:

***

Այս պահին երթը շարժվում է Բրյուսովի համալսարան:

***

Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի հատվածում:

***

Փակ է Երևան֊Ապարան միջպետական մայրուղին:

photo_5328204795716163271_y

a0ce23a5-0fd3-4103-b26a-3a214743142a

Այս խորագրի վերջին նյութերը