Աշխարհ

23.04.2024 17:45


Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է COP29 համաժողովին, որը տեղի է ունենալու նոյեմբերին Բաքվում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։

Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ։ «Պատիվ ունեցա ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր-նամակը՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29-ին»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը