Կարծիք

14.04.2024 01:18


Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը

Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը

Շատ շուտով կպարզվի, որ մեզանում մոտ 95 տոկոսն իրանաիսրայելական հակամարտության լուրջ փորձագետներ են։ Աշխարհացունց և դավադրապաշտական վերլուծությունների պակաս չենք ունենա, մեր դարդը թողած այլոց դարդով տապակվողների պակաս՝ նույնպես։ Նախանշաններն արդեն կան։

Իսկ իրականում մեր թիվ մեկ մտահոգության ու վերլուծության առարկան պետք է լինի այն, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա։

Ճիշտ է, մեր հարևան ու բարեկամ Իրանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի, բայց նախևառաջ մենք մեր ներքին խնդիրները պետք է լուծենք, որ կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը