Աշխարհ

02.04.2024 20:41


Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում

Առանձին համակցված բանակում (Նախիջևան) անցկացվում են մարտավարական և հատուկ զորավարժություններ՝ «Սաստիկ ցրտահարության պայմաններում մարտական ​​գործողությունների անցկացում» թեմայով։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, մարտավարական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են դիրքեր գրոհելու առաջադրանք՝ խավարի քողի տակ ներթափանցելով կեղծ հակառակորդի թիկունք։

«Անձնակազմը զբաղվել է ժայռամագլցմամբ և լեռներից իջնելով մալուխներով,ինչպես նաև ծայրահեղ պայմաններում վիրավորներին ժայռերից տարհանում։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները հակառակորդի հետ անսպասելի բախման առաջադրանքներ են կատարել հակառակորդի խորքում, ձնառատ և անտառապատ տարածքներում և հակառակորդից հեռու գտնվող դժվարին տեղանքում: Մարտավարական և հատուկ վարժանքների ընթացքում իրականացվել են որոնողական աշխատանքներ, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ձնառատ հատվածներում ձնահոսքի հետևանքով տուժածներին և անհայտ կորածներին տարհանելու գործողություններ»,-մեջբերում է լրատվամիջոցը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը