Լրահոս

23.03.2024 15:13


Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 23-ի երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս խորագրի վերջին նյութերը