Աշխարհ

23.03.2024 15:09


«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ

«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանն անմիջական մասնակցություն ունենալու համար կասկածվող չորս անձ ձերբակալվել է ՌԴ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ այս պահին աշխատանքներ են տարվում նրանց հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 93-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը