Քաղաքական

23.03.2024 15:08


Եղել եմ Ոսկեպարում, բավականին բարդ վիճակ է. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Եղել եմ Ոսկեպարում, բավականին բարդ վիճակ է. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ես երեկ եղել եմ Ոսկեպարում, հանդիպել եմ Ոսկեպարի մեր հայրենակիցների հետ: Այս մասին Հրազդանում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Բավականին բարդ վիճակ է, վչդովված է ժողովուրդը: Վրդովված է նրանից, որ ոչ թե թշնամի կա դիմցը, այլ վրդովված է նրանով, որ երկրի ղեկավարությունը գալիս է սահման և փոխանակ ոգևորի, փոխանակ համապատասխան պայմաններ ստեղծի մեր երկրի անվտանգությունը ամրապնդելու համար՝ վախեցնում է պատերազմով»,-նշեց նա:

Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը