Աշխարհ

11.03.2024 11:28


«Օպենհայմեր»-ը՝ լավագույն ֆիլմ, Կիլիան Մերֆին՝ տարվա դերասան․ հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները

«Օպենհայմեր»-ը՝ լավագույն ֆիլմ, Կիլիան Մերֆին՝ տարվա դերասան․ հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։ Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով հեռարձակում էր ABC հեռուստաալիքը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի»-ն (The Zone of Interest)։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things), իսկ լավագույն դերասան՝ Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer)։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ What Was I Made For? երգը («Բարբի»), «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ «20 օր Մարիուպոլում»-ը (20 Days in Mariupol), «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Ամերիկյան ֆիքշն»-ը (American Fiction), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝ «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), իսկ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում՝ «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմը։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր», Oppenheimer), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դիվայն Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները», The Holdovers)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տղան և ձկնկուլը» (Kimitachi wa Dou Ikiru ka) ստեղծագործությունը, «Լավագույն ձայն» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի» (The Zone of Interest) ֆիլմը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը