Աշխարհ

10.03.2024 19:12


Գազայում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազարը, ավելի քան 72,6 հազար մարդ վիրավորվել է։

Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անցյալ տարվա հոկտեմբերից մինչ օրս Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը կազմում է 31,045, ևս 72,654 մարդ վիրավորվել է»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գազայի Առողջապահության նախարարությունը հավելել է, որ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում գոտում զոհվել է 85 մարդ, ևս 130-ը՝ վիրավորվել»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը