Աշխարհ

09.03.2024 17:30


Գազայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Գազայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար. Եգիպտոսի նախագահ

Իսրայելական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով ավերված Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 90 միլիարդ դոլար, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Գազայի հատվածը մեծ ողբերգության ականատես է լինում՝ այնտեղ հազարավոր մարդիկ են զոհվել։

«Գազայի հատվածը ներկայում մեծ ողբերգության ականատես է, հազարավոր մարդիկ են զոհվել, և այդ հատվածը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 90 միլիարդ դոլար ծախսել»,-ասել է Եգիպտոսի առաջնորդը «Ալ Քահիրա Ալ-Իխբարիա» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կրկին սկսել է Իսրայելից պահանջել ժամանակավոր հրադադար Գազայի հատվածում և պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնության ծավալի ավելացում:

Նշենք, որ հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 30,000-ը:

Այս խորագրի վերջին նյութերը