Լրահոս

06.03.2024 11:40


Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են BMW X6, Toyota և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը